Կարծիք

08.10.2014 14:59


«Parking City Service»-ը անգամ երկու մետրանոց հատվածներն է կարմիր գծերով պատում

«Parking City Service»-ը անգամ երկու մետրանոց հատվածներն է կարմիր գծերով պատում

Կարմիր գծերն այսօր դարձել են իսկական պատուհաս վարորդների համար, քանի որ առանց որևէ հիմքի, զուտ մեկ կամ մի քանի անձանց անձնական հարստացման համար սեփականաշնորհվել են հանրային տարածքներ, որտեղ կայանելու համար վարորդներից գումարներ են գանձվում:

Ընդ որում, նույն այդ վարորդը, որը համապատասխան գումար է վճարում նույնիսկ մեկ ժամ կայանելու համար, որևէ ծառայություն դրա դիմաց չի ստանում: Նրա ավտոմեքենան կարող է անգամ կայանած վիճակում վթարի ենթարկվել, և հայտնի «Parking City Service»-ը դրա դիմաց որևէ պատասխանատվություն չի կրի, բայց գումարը, միևնույն է, կգանձի:

Ի դեպ, կա զավեշտալի մի պահ կարմիր գծերի հետ կապված ողջ պատմութան մեջ: Քանի որ «Parking City Service»-ը չի կարող վարչական տուգանքի ենթարկել վարորդներին, դա նրա փոխարեն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը: Ստացվում է, որ քաղաքապետարանը ամեն ինչ անում է, ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ինչ-որ մասնավոր ընկերություն շահույթ ստանա: Եվ հարց է առաջանում՝ մի՞թե պետական մարմինը պետք է ծառայի մասնավորի շահին ու շահույթ ապահովի նրա համար:

Սա ցանկացած զարգացած երկրում գուցե հնչեր որպես աբսուրդ, սակայն Հայաստանում այն միանգամայն իրական է: Երևանի քաղաքապետարանը տուգանում է հանուն «Parking City Service»-ի, իսկ «Parking City Service»-ը՝ գումարներ աշխատում:

Եվ այդ ամենը՝ ի հաշիվ շարքային վարորդների, որոնք այսօր Երևանի կենտրոնական փողոցներում ուղղակի զրկված են որևէ տեղ անվճար կայանելու հնարավորությունից: Տեղ-տեղ նույնիսկ ծիծաղելի իրավիճակներ են նկատվում, երբ «Parking City Service»-ն անգամ երկու-երեք մետրանոց հատվածն է կարմիր գծերով պատել, որպեսզի հանկարծ որևէ տեղ անվճար կայանատեղի չմնա:

Իրատես Դիտորդի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը