Կարծիք

24.09.2014 17:09


«Իսկանդարյանի նման մարդիկ ակտիվորեն նպաստում են երկրի կործանման»

«Իսկանդարյանի նման մարդիկ ակտիվորեն նպաստում են երկրի կործանման»

Երբ էս կամ էն ոլորտի մասնագետը որևէ կարծիք է հայտնում, ապա նա միշտ պետք է հիշի, որ իր ցանկացած բառի համար պատասխանատվություն է կրում: Էս պարզ սկզբունքը վերաբերում է նաև քաղաքագետներին կամ նրանց, ովքեր իրենց քաղաքագետ են հռչակել: Ուրեմն, կարդում եմ Ալ. Իսկանդարյանի հարցազրույցն ու փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ է դա՝ անգրագիտության դրսևորո՞ւմ, պատվերով համե՞րգ, թե՞ երկուսը միասին: Կարծում եմ` երրորդ տարբերակն է, քանի որ ես չեմ կարող գրագետ անվանել մի քաղաքագետի, ով իրեն թույլ է տալիս հայտարարել, թե. «Բոլոր ընդդիմությունների նպատակը իշխանություններին դեմ լինելն է»:

Հարգելի՛ս, նպատակը դա՛ չէ: Նպատակը սեփական ծրագրերն իրականացնելն է: Իսկ ձեր նշածը գուցե ռազմավարություն է կամ, չգիտեմ՝ ինչ, բայց ոչ երբեք նպատակ: Կուսակցության նպատակը որևէ մեկին դեմ լինելը չի կարող լինել: Կուսակցության նպատակը սեփական ծրագրերի իրականացումն է: Սա դասագրքային ճշմարտություն է, որին քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողներին ծանոթացում են դեռ 1-ին կուրսում:

Երկրորդ` Ալ. Իսկանդարյանը հայտարարում է. «ՀՀԿ-ին վտանգ չի սպառնում, ամենուր իրենք են՝ նախագահական, խորհրդարան, վարչապետ, քաղաքապետարան… ամենուր», - հավելելով, թե բա գիտեք, մեր երկրում ընդդիմություն էլ չկա, դրա համար էս երկրում ոչինչ չի փոխվի: Փաստորեն, վերոնշյալ պարոնը մեզ կոչ է անում նստել ու լուռ հետևել, թե ինչպես է կործանվում մեր երկիրը, անել ճիշտ էնպես, ինչպես անում է ինքը: Բայց ասեմ, որ Իսկանդարյանի նման մարդիկ ոչ միայն լուռ հետևում են երկրի կործանմանը, այլ նաև ակտիվորեն նպաստում են այդ կործանման գործընթացներին, քանի որ իրենց ելույթներում անգործություն են քարոզում: Իսկ դա արդեն, կներեք արտահայտությանս համար, այլ բառով, քան հանցագործություն անվանել հնարավոր չէ: Չէ՞ որ հանցագործություն է տեսնել, որ քո երկիրը կործանվում է (իսկ դրանում պարոն Իսկանդարյանը կարող է համոզվել պարզ վիճակագրական տվյալներ ուսումնասիրելով), բայց ոչինչ չանել ու մյուսներին էլ կոչ անել ոչինչ չանել:

Իսկ ինչ վերաբերում է Իսկանդարյանի էն հայտարարությանը, թե որքան մարդ կհավաքեն ոչ իշխանական ուժերը գալիք հանրահավաքի ժամանակ՝ հարյուրներ կամ հազարներ, էական չէ, որպեսզի երկրում իրավիճակը փոխվի, քանի որ փողոցում պետք է կանգնեն հարյուր հազարավոր մարդիկ, ապա այստեղ Սերժից լավ ոչ մեկ չի ասի. հասարակության 80 տոկոսը դեմ է...դեմ է էս իշխանություններին: Դրանով ամեն ինչ ասված է:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը