Կարծիք

24.09.2014 13:59


Արմեն Ասլյան. «Դժգոհությունը նույնիսկ ներթափանցել է իշխանության շարքերը»

Արմեն Ասլյան. «Դժգոհությունը նույնիսկ ներթափանցել է իշխանության շարքերը»

Իրականում այս իշխանությունները նույնիսկ չեն պատկերացնում, թե որքան մեծ է ժողովրդի դժգոհությունը իրենց վարած քաղաքականությունից: Դժգոհությունը նույնիսկ ներթափանցել է իրենց շարքերը: Պահի կարևորությունը հասկանալով՝ այսօր քաղաքացիական հասարակության տարբեր միավորներ պատրաստ են համախմբվել և իրենց կամքը արտահայտել միասնական հանրահավաքում: 12+1 կետերը իրականացնելը լավ սկիզբ կարող է դառնալ երկրում զարգացում ապահովելու համար, որին իշխանությունները չարձագանքեցին: Կարծում եմ՝ սա երկրում դրական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի բացակայության նշան է, որը ևս մեկ անգամ վկայում է իշխանությունների անհեռատեսության մասին: Դրական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի բացակայությունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհագ ցանկությունը միայն և միայն միտված է վերարտադրմանն ու հետագայում նաև հավերժ իշխելու անխափան մեխանիզմ ստեղծելուն: Այն էնտուզիազմը, որով իշխանությունն ու իշխանահպատակ այրերը գովերգում են Սահմանադրության փոփոխությունները, ժամանակին սեփական բարեկեցության փոխարեն ի նպաստ Հայաստանի օգտագործելու դեպքում մենք չէինք հանգի այս անմխթար վիճակին:
Մեկ բան ակնհայտ է՝ իրավիճակը շտկել այս իշխանություններն այլևս անկարող են:

Արմեն Ասլյան

Այս խորագրի վերջին նյութերը