Կարծիք

19.09.2014 15:34


Ազգային ժողովի բակում անծայրածիր սեղաններ են գցել. պատրաստվում են հյուրասիրության (լուսանկար)

Ազգային ժողովի բակում անծայրածիր սեղաններ են գցել. պատրաստվում են հյուրասիրության (լուսանկար)

Այսօր ականատես եղա, թե ինչպես են ՀՀ ԱԺ–ի բակում՝ կենտրոնական մուտքի ողջ երկայնքով, անծայրածիր սեղաններ գցել։ Խորհրդարանը ճոխ հյուրասիրությամբ է պատրաստվում դիմավորել այսօր մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցներին: Ժամը 18:00-ին նրանց պետք է ընդունի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՀ օրենսդիր մարմնի բակում նման կարգի հյուրասիրությունը հազվադեպ, եթե ոչ բացառիկ երևույթ է։ Անծայրածիր սեղանների առկայությունը խորհրդարանի նույնիսկ ամենահին աշխատակիցներից ոմանց զարմանքն էր առաջացրել։ Մի մասն էլ կատակում էր, թե արդեն ԱԺ–ի տարածքն են հարսանյաց հանդես անցկացնելու համար վարձով տալիս։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը