Լրահոս

12.09.2014 10:24


Պատահար Աբովյանի կամրջի մոտակայքում

Պատահար Աբովյանի կամրջի մոտակայքում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-ին,՝ ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհին` Աբովյանի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ» մակինի 24 OL 366 պ/հ (վարորդ՝ Հ. Մ.-ն (ծնվ. 1977թ)), «Մերսեդես» մակնիշի 30 VR 008 պ/հ (վարորդ՝ Ա. Ս.-ն (ծնվ. 1981թ)) և «ԲՄՎ» մակնիշի 31 VM 333 պ/հ (վարորդ՝ Ա. Մ.-ն (ծնվ. 1990թ)) ինչից «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից վարորդ Ա. Մ.-ն տեղափողվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը