Լրահոս

11.09.2014 20:50


Live your goals-ի հերթական փուլը՝ Հրազդանում

Live your goals-ի հերթական փուլը՝ Հրազդանում
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մեկնարկեց ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի հերթական փուլը: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: Մարզահագուստը, գնդակները և ֆուտբոլային այլ պարագաները տրամադրվել էին ՖԻՖԱ-ի կողմից: Միջոցառմանը մասնակցում էին 8-14 տարեկան 65 աղջիկներ Հրազդան քաղաքի հանրակրթական 3 դպրոցներից: Միջոցառման սկզբում ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժնի մասնագետ Լալա Երիցյանը և ՀՖՖ մասսայական ֆուտբոլի հրահանգիչ Լեռնիկ Հունանյանը ներկայացրին ծրագրի մանրամասները մասնակիցներին և նրանց ծնողներին: Դրանից հետո մասնակիցները մեկուկես ժամվա ընթացքում կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին ֆուտբոլային փոքր խաղեր: Սա նաև ընտրության լավ հնարավորություն էր Հայաստանի աղջիկների մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Լիաննա Հայրապետյանի համար, քանի որ մասնակիցների մեջ կային բավականին տաղանդավոր աղջիկներ, ովքեր հետագայում կարող են համալրել մեր հավաքականը:

Այս խորագրի վերջին նյութերը