Լրահոս

11.09.2009 10:39


Հրապարակվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության անհայտ տեսաերիզը

Հրապարակվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության անհայտ տեսաերիզը

Sky News հեռուստաընկերության կայքէջում տեղադրվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության մինչ այժմ անհայտ տեսաերիզը։ 1.5 րոպե տևողությամբ տեսահոլովակում երևում է երկրորդ ինքնաթիռի բախումը Նյու-Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերներից մեկի հետ։

2001թ սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները գրավել էին ԱՄՆ մարդատար ինքնաթիռներ։ Նրանցից երկուսը մխրճվել էին Նյու-Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ երկնաքերների մեջ, մեկն ընկել էր Պենտագոնի վրա, մյուսը՝ Պենսիլվանիա նահանգում։ Ահաբեկչությունների պատճառով զոհվել էր ավելի քան 3000 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը