Լրահոս

03.09.2014 11:05


«Երկրորդ ուղերձն Ամերիկային». գրոհայինները գլխատել են ևս մեկ ամերիկացի լրագրողի (տեսանյութ)

«Երկրորդ ուղերձն Ամերիկային». գրոհայինները գլխատել են ևս մեկ ամերիկացի լրագրողի (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գլխատում պատանդ վերցված ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին։ «BBC»-ի հաղորդմամբ՝ Սոթլոֆն առևանգվել է մեկ տարի առաջ Սիրիայում:

Դանակով զինված և դիմակավորված ահաբեկիչը «Երկրորդ ուղերձն Ամերիկային» խորագրով տեսանյութում մի շարք երկրների կառավարություններից պահանջում է դադարեցնել ծայրահեղական իսլամիստների դեմ դաշինքը:

Սպիտակ տունն արդեն իսկ արձագանքել է այդ տեսանյութին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողներին հայտարարել է, որ կհետաքննեն դրա իսկությունը:

Արձագանքել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ համաշխարհային հանրության անունից վրդովմունք հայտնելով «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Սթիվեն Սոթլոֆի մահապատժի կապակցությամբ։

«Մենք բոլորս զայրացած ենք «Իսլամական պետության» գրոհայինների կողմից քաղաքացիական անձանց դաժան սպանությունների վերաբերյալ Իրաքից ստացված լուրերից»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ իսլամիստը սպառնացել է մահապատժի ենթարկել ևս մեկ պատանդի՝ բրիտանացի Դևիդ Հեյնսին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին էլ խմբավորումը լրագրող Ջեյմս Ֆոուլիին էր գլխատել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրաքում զինյալների դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը