Լրահոս

10.09.2009 16:04


Մովսես Արիստակեսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է վախենա Հովսեփ Խուրշուդյանից»

Մովսես Արիստակեսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է վախենա Հովսեփ Խուրշուդյանից»

-Արմեն Մարտիրոսյանը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության վարչության անդամ է։ Հովսեփ Խուրշուդյանը շատ արատավոր դերակատարություն ունի կուսակցությունում։ Կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շատ վախենա նրանից։ Նա բանսարկություններ սարքելու առումով շատ ունակ և խելացի է ու մտահղացել է լրտեսների խումբ ստեղծել։ Նա մարդիկ էր ուզում ներգրավել կուսակցություն, որոնք պետք է լրտեսեին յուրաքանչյուրիս քայլը,- Սարյանի արձանի մոտ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մովսես Արիստակեսյանը։

«Դառնալով պատգամավոր՝ պատրաստվո՞ւմ եք հրաժարվել ձեր մանդատից» հարցին նա պատասխանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի արդյունքում պատգամավոր դառնալը շատ բարձր գին է, սակայն ինքը փորձելու է «իրագործել օրենքը և ժողովրդի տված քվեն բարձր պահել»։

Ինչ վերաբերում է 2007թ. խորհրդարանական ընտրություններում ցուցակում իր և Արմեն Մարտիրոսյանի տեղերի փոփոխությանը, Մ.Արիստակեսյանը նշել է.

-Ես այդ խնդիրը բարձրաձայնել եմ, ինչի համար Հովսեփ Խուրշուդյանի կողմից արժանացել եմ պառակտիչ որակմանը։ Այն խորհրդի նիստին, որին ես ներկա եմ եղել, որոշում է կայացվել, և ես եղել եմ 9-րդը, այնուհետև Վարդան Մալխասյանը հրաժարվեց, և ես հաստատվեցի 8-րդ տեղում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը