Լրահոս

29.08.2014 09:55


Մեղրիի պանրի գործարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր

Մեղրիի պանրի գործարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր

Օգոստոսի 29-ին՝ ժամը 03.24-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի պանրի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածում (4-րդ կմ) «ՎԱԶ 2199» մակնիշի 03 QV 575 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով 1994 թ. ծնված Ա. Ս.-ն տեղում մահացել է, իսկ 1992 թ. ծնված Ա. Ա.-ն` հոսպիտալացման ճանապարհին:

Այս խորագրի վերջին նյութերը