Լրահոս

26.08.2014 12:13


Կալիֆորնիայի Նապա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հայեր էլ են տուժել

Կալիֆորնիայի Նապա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հայեր էլ են տուժել

Օգոստոսի 24-ին՝ ժամը 03.20-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա):
Օգոստոսի 26-ի՝ ժամը 06.30-ի դրությամբ, երկրաշարժից տուժածների թվաքանակն անցել է 207-ը, վնասվել է 100-ից ավելի շինություն: Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2.5 - 3.6 մագնիտուդով ուժգնությամբ:
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թվաքանակը շարունակում է աճել, վերջիններիս թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունն ու թվաքանակը ճշտվում է:
Կալիֆորնիայի ՃՕԿ-ի հետ պահպանվում է շարունակական կապ. հավելյալ տեղեկատվության մասին կհաղորդվի լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը