Լրահոս

26.08.2014 11:26


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Oգոստոսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Գայի պողոտայի թիվ 12/2 հասցեում գտնվող «Պալաս» առևտրի կենտրոնի մոտակայքում այրվել է 600 քմ խոտածածկ տարածք, Գյուլիքեխյան փողոցի թիվ 7 հասցեում` 300 քմ, Ներքին Չարբախի 3-րդ փողոցում` 400 քմ, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մոտակայքում` 2 հա, Արարատի մարզի Արարատ քաղաքի երկաթգծի կայարանի փողոցի թիվ 1 հասցեում` 1000 քմ բուսածածկ տարածք, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Չռչռ» կոչվող սարի լանջին` 200 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Քարավան» ռեստորանային համալիրի մոտակայքում` 100 քմ, Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում` 40-ից 50 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը