Լրահոս

25.08.2014 12:44


1 աղջիկ, 2 տղա Արագած լեռան գագաթից իջնելիս կորցրել էին վերադարձի ճանապարհը. նոր մանրամասները

1 աղջիկ, 2 տղա Արագած լեռան գագաթից իջնելիս կորցրել էին վերադարձի ճանապարհը. նոր մանրամասները

Օգոստոսի 24-ին, ժամը 21.11-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային հատվածում` Քարի լճի մոտակայքում, արշավի դուրս եկած քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը` պետի տեղակալ, մարզային ՃԿԿ պետ, փ/ծ փոխգնդապետ Հրայր Դարբինյանի գլխավորությամբ:


Տեղում պարզվել է, որ արշավի մեկնած երիտասարդները որոշել են բաժանվել խմբերի և ուսումնասիրել Արագած լեռան տարածքը: Նրանցից 9-ը մյուսներից ավելի վեր են բարձրացել, հետո նորից բաժանվել ավելի փոքր խմբերի, որոնցից մեկը (1 աղջիկ, 2 տղա) լեռան գագաթից իջնելիս կորցրել էր վերադարձի ճանապարհը:

Կարճատև որոնողական աշխատանքներից հետո, լուսային ու ձայնային ազդանշանների օգնությամբ, փրկարարները գտել են երիտասարդներին և օգնել դուրս գալ դժվարմատչելի հատվածից:

Հրշեջ-փրկարարները մոլորված երեք երիտասարդներին և արշավախմբի մնացած 12 անդամներին ուղեկցել են մոտակա բնակավայր:

Այս խորագրի վերջին նյութերը