Լրահոս

24.08.2014 11:12


Աբխազիայում այսօր նախագահական ընտրություններ են

Աբխազիայում այսօր նախագահական ընտրություններ են

Այսօր Աբխազիայում անց են կացվում նախագահի արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը: Բոլոր 154 ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին:
Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածու՝ Ասլան Բժանիան, Լեոնիդ Ձապշբան, Միրաբ Կիշմարիան և Ռաուլ Հաջիմբան:

Հիշեցնենք՝ Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակվեցին այս տարվա մայիսին՝ ընդդիմության պահանջով հանրապետության նախկին ղեկավար Ալեքսանդր Անկվաբի հրաժարականից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը