Լրահոս

24.08.2014 10:07


Արգավանդ գյուղի կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Արգավանդ գյուղի կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 24-ին՝ ժամը 02.21-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական 5-րդ փողոցում կահույքի արտադրամաս է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Ժամը 02.42-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել` 03.25-ին: Պահեստում այրվել են ստվարաթղթեր, անվադողեր, ներքնակներ, 2 բազմոց, 10 թախտ և մոտ 10 խմ վառելափայտ:

Այս խորագրի վերջին նյութերը