Լրահոս

22.08.2014 19:38


Ապարան-Աշտարակ ճանապարհին 110 փամփուշտ և 1 նռնակ է հայտնաբերվել

Ապարան-Աշտարակ ճանապարհին 110 փամփուշտ և 1 նռնակ է հայտնաբերվել

Օգոստոսի 21-ին, ժամը 19.40-ին, մի քաղաքացուց ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքից Աշտարակ գնացող ճանապարհի ձախ կողմում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Ապարան-Աշտարակ ճանապարհի 1.3-րդ կմ-ին, ճանապարհի ձախակողմյան հատվածում` դաշտի մեջ, հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափի 110 փամփուշտ և մեկ նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը