Լրահոս

09.09.2009 11:42


Հայաստանի հավաքականի անհաջողության դեպքում հայ ֆուտբոլասերները պատրաստվում են բոյկոտել խաղը

Հայաստանի հավաքականի անհաջողության դեպքում հայ ֆուտբոլասերները պատրաստվում են բոյկոտել խաղը

Ըստ օն-լայն ֆորումներում տարածված ինֆորմացիայի' այսօր կայանալիք «Հայաստան-Բելգիա» ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի հավաքականի անհաջողության դեպքում հայ ֆուտբոլասերների «First Armenian Front» ֆան ակումբը պատրաստվում են բոյկոտել խաղը։ Ֆորումներում բոյկոտի ձևը չի նշվում՝ իրավապահների կողմից այն չկանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ նախորդ՝ «Հայաստան-Բոսնիա» հանդիպմանը «First Armenian Front»-ը պարզել է «821 օր առանց հաղթանակի» և «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ պաստառներ, որոնք կոպտորեն խլել են իրավապահները։ Ապա ֆուտբոլասերները վանկարկումներով ֆուտբոլի ֆերդերացիայի նախագահի հեռացումն են պահանջել ու ծափահարել Բոսնիայի հավաքականին։

Նշվում է, որ այսօրվա հանդիպմանը Բելգիայի հավաքականը, Իսպանիայի հետ անհաջողությունից հետո, մարտական է տրամադրված։ Մարտական են տրամադրված նաև հայ ֆուտբոլասերները ։

 

Այս խորագրի վերջին նյութերը