Լրահոս

09.09.2009 11:39


Ընկել է ձորը

Սեպտեմբերի 9-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի թիվ 14 շենքին հարակից ձորն ավտոմեքենա է ընկել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայրում պարզվել է, որ սայթաքել ու ձորն է ընկել մի երիտասարդ:

Փրկարարները ձորից դուրս են բերել 1989 թ. ծնված Ռուբեն Հարությունյանին, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը