Լրահոս

15.08.2014 11:42


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Սարալանջի փողոցի և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվել է 300 քմ, Գ.Հովսեփյան փողոցում` 10 քմ,Նոր Նորքի 4-րդ զանգվածում՝ 50 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 150 քմ , Չարենցավան քաղաքում` 2 հա, Հ-5 միջհամայնքային ավտոճանապարհի Չարենցավան-Աղվերան հատվածում 12 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին` 500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 1.5 հա, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում` 400 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Աղիտու գյուղում` 1 հա, Վաղատուր գյուղում` 15 հա, Տավուշի մարզի Դովեղ գյուղում` 8000 քմ և 20 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը