Կարծիք

16.07.2014 14:23


«Թունելը փակում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որպեսզի հանի ջրահեռացման և Սովետից մնացած խողովակները»

«Թունելը փակում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որպեսզի հանի ջրահեռացման և Սովետից մնացած խողովակները»

Ուրեմն, շուտով փակում են Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ընկած թունելը, ինչը ճանապահը երկարացնելու է ավելի քան մեկ ժամով։ Թունելը վերջերս են վերանորոգել, վերանորոգման կարիք չունի։ Բոլորն ասում են, որ թունելը փակում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որպեսզի հանի ջրահեռացման և Սովետից մնացած խողովակները։ Վերջերս նա արատավոր հակում է ձեռք բերել տարբեր տրամաչափի խողովակների նկատմամբ։ Տեղական հէկն էլ, ասում են, տեռորով է փակել, խողովակները վերցրել։ Բազմաթիվ մարդիկ աշխատանքից զրկվել են։ Հիմա էլ Ստեփանավան ու Տաշիր քաղաքների և հարակից գյուղերի ամբողջ բնակչությունը մի քանի ամիս շարունակ անհարմարություն է կրելու, բոլորը ատամնաբույժի համար անգամ Վանաձոր են գնում, կանայք Ստեփանավանում վախենում են ծննդաբերել, հղիները կոնսուլտացիաների համար էլի Վանաձոր կամ Երևան են գնում։ Չհաշված, որ ջրահեռացման համակարգի օտարումը էդ թունելը շարքից կհանի։ Չհաշված, որ դա միջպետական ճանապարհն է։
Խնդրում եմ իմ լրագրող ընկերներին պարզել, թե ինչու է փակվում թունելը։ Գուցե հնարավո՞ր լինի դեմն առնել։

Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը