Լրահոս

03.07.2014 19:30


Իրանի վճռականությունը և Նախիջևանի հիմնահարցը

Իրանի վճռականությունը և Նախիջևանի հիմնահարցը

Տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ թուրք-իրանական հակամարտությունը ակնհայտորեն ավելի է լարվում։ Մերձավոր Արևելյան զարգացումներին զուգընթաց դրա ուղղակի թե անուղղակիդրսևորումները երևում են նաև Հայաստանի և մասնավորապես՝ Նախիջևանի հիմնախնդրի շուրջ։ Սա պայմանավորված է հատկապես հետխորհրդային շրջանում Նախիջևանի նկատմամբ Իրանի իրականացրած հատուկ քաղաքականությամբ։ Մինչ Նախիջևանի նկատմամբ Իրանի իրականացրածյուրատեսակ տնտեսական և քաղաքական էքսպանսիային անդրադառնալը, ուշադրություն դարձնենքմի կարևոր հանգամանքի վրա, որը դեռևս հավուր պատշաճի միջպետականփոխհարաբերություններում ուղղակիորեն քննարկման չի դրվել, բայց դարձել է Ադրբեջանի վրաանուղղակի ճնշում գործադրելու բավականին արդյունավետ լծակ։ Խնդիրն այն է, որ ԽորհրդայինՄիության փլուզումից հետո Ադրբեջանի իշխանությունը իրեն չհամարեց Խորհրդային Ադրբեջանիիրավահաջորդը, այլ ընդհակառակը՝ այդ ժամանակաշրջանն ընդունեց որպես խորհրդայինՌուսաստանի կողմից իրենց հայրենիքի օկուպացում։ Դրան զուգընթաց նորանկախ Ադրբեջանիիշխանությունները իրենց հայտարարեցին 1918 թվականին ստեղծված Մուսավաթական Ադրբեջանիիրավահաջորդները, որի սահմանները մինչև խորհրդային կարգերի հաստատումը չեն ճգրտվել և չեն ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։ Ինչ վերաբերում է Նախիջևանին, այդ երկրամասը անգլիական, իսկավելի ուշ ամերիկյան պետությունների կողմից հռչակվել էր կողմերի միջև վիճելի տարածք։ Այսինքն,ադրբեջանական իշխանությունները չընդունելով խորհրդային իրավահաջորդությունը, չեն ընդունումնաև Կարսի պայմանագիրը, ըստ որի Նախիջևանի երկրամասը հանձնվել էր Ադրբեջանիխնամակալությանը, այլ ոչ թե ենթակայությանը։ Տարիների ընթացքում Ադրբեջանի Խորհրդայինիշխանությունները հետևողականորեն խախտեցին Կարսի պայմանագիրը և Նախիջևանին տվեցին դրասկզբունքներին հակասող կարգավիճակ։ 1990 թվականին ադրբեջանական իշխանությունները, լավգիտակցելով միջպետական պայմանագրի խախտման ակնհայտությունը, փորձեցին խուսափել դրապատասխանատվությունից` հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուհանգամանքից, բայց դրանով հանդերձ ընկան բոլորովին այլ ծուղակի մեջ, քանի որ Նախիջևանիերկրամասը Մուսավաթական Ադրբեջանի մասը չի կազմել։ Իսկ նորանկախ Հայաստանիիշխանությունները, ընդհակառակը՝ իրենց հայտարարել են Խորհրդային Հայաստանիիրավահաջորդները, ընդունում են Կարսի պայմանագիրը և ապագայում կարող են պնդել դրա կետերիիրականացման համար։ Միայն ավելացնենք, որ խնամակալություն եզրը արմատապես տարբերվում էենթակայություն եզրից և դա հնարավոր է դնել վերանայման, քանի որ խնամակալությունըժամանակավոր բնույթ է կրում։ Փաստորեն ներկայումս Նախիջևանը գտնվում է Ադրբեջանի կազմումառանց որևէ իրավական հիմքի և փաստորեն օկուպացված է։ Միակ խոչընդոտը Թուրքիան էառաջադրում` պնդելով Նախիջևանի վերաբերյալ Մոսկվայի պայմանագրի վրա։ Բնականաբար այդպայմանագիրը անդրկովկասյան հանրապետութուններին վերաբերող հոդվածների մասով կորցնում է իրվավերականությունը առանց Կարսի պայմանագրի։ Վերոհիշյալ փաստարկները լավ գիտակցում են և՛Ռուսաստանը, և՛ Իրանը ու հարկ եղած դեպքում օգտագործում են պաշտոնական Բաքվի վրա ճնշումներգործադրելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա այս պարագայումլավագույն վերլուծությունը լռությունն է, քանի որ նրանք արտաքին քաղաքականությամբ զբաղվելուժամանակ չունեն։

Նախիջևան ազգային-քաղաքական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը