Լրահոս

03.07.2014 21:08


«Ֆեյսբուքը» ներողություն է խնդրել

«Ֆեյսբուքը» ներողություն է խնդրել

«Ֆեյսբուքի» օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը սոցիալական ցանցի բոլոր օգտատերերից ներողություն է խնդրել 2 տարի առաջ արված հոգեբանական գիտափորձի համար:

Ըստ Սանդբերգի՝ արված գիտափորձն ընկերության հետազոտական աշխատանքի մասն էր կազմում։

«Դա հենց մեր արտադրանքի հետազոտությունն էր: Մենք ցավում ենք, որ մեր օգտատերերին չենք տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն այդ հետազոտության մասին»,–Gazet.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Սանդբերգը։
Հիշեցնենք՝ «Ֆեյսբուքը» քննադատության էր արժանացել այն բանի համար, որ առանց օգտատերերի գիտության՝ նրանց հոգեբանական գիտափորձի էր ենթարկել։ 2012 թ. 1 շաբաթվա ընթացքում ցանցի 689 հազար օգտատերերի լրահոսում հայտնվել են կամ միայն բացասական, կամ էլ միայն դրական բնույթի հաղորդագրություններ։ Ըստ հետազոտության արդյունքների՝ օգտատերերի տրամադրությունը փոխվել է՝ կախված ստացած լուրերի բովանդակությունից:

Այս խորագրի վերջին նյութերը