Լրահոս

11.06.2014 21:46


Կիսելյովը «հաթաթա» է տվել հայ պատգամավորներին. «Հայաստանից հեռացրել եք Ռուսաստանը» (տեսանյութ)

Կիսելյովը «հաթաթա» է տվել հայ պատգամավորներին. «Հայաստանից հեռացրել եք Ռուսաստանը» (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ–ում տեղի է ունեցել հայ-ռուսական խորհրդարանական ակումբի՝ «Ոչ կառավարական կազմակերպությունները որպես պետական քաղաքականության իրականացման միջոց» թեմայով հինգերորդ նիստը:

Նիստին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և տեղեկատվության միջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման հյուրերն են եղել «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և Արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների ու նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննինիկովան:

Հանդիպման ժամանակ Կիսելյովը հայտարարել է, որ ԼՂ–ի անկախությունը Ռուսաստանը կճանաչի միայն այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչի: Սակայն հավելել է, որ այս հարցը կարող է երկրորդվել ավելի մեծ վտանգի համեմատությամբ, ինչպիսին, օրինակ, Հայաստանից ռուսաց լեզվի դուրս մղումն է։

–Հայաստանում ռուսաց լեզուն տարածված չէ, ռուսերենը հեռացրել եք Հայաստանից, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն եք հեռացրել Հայաստանից։ Դուք շահագրգռված պետք է լինեք ռուսաց լեզուն վերադարձնելու հարցում։ Եթե ռուսերենը պակասի, Հայաստանի անվտանգությունն էլ կպակասի,-հայտարարել է Կիսելյովը:

Այնուհետև նա հիշեցրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու Սերժ Սարգսյանի ցանկությունը՝ ընդգծելով, որ բացառվում է մշակութային առումով մի միության կողմ թեքվելը, իսկ անվտանգության առումով՝ մյուս:

Կիսելյովը նաև հայտարարել է, որ հայաստանյան մամուլն աշխատում է իրենց դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը