Տնտեսական

05.05.2014 14:11


Վ. Բոստանջյան. «Այս կառավարման համակարգը բաղկացած է մեկ էլեմենտից՝ գագաթից»

Վ. Բոստանջյան. «Այս կառավարման համակարգը բաղկացած է մեկ էլեմենտից՝ գագաթից»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, խոսելով նոր կառավարությունից ակնկալվող սպասելիքներից, նշել է, որ կառավարության աշխատանքը տեսնելու ու գնահատելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Բանախոսը մանրամասնել է. «Հասկանալի է մեկ բան, որ այս կառավարման համակարգը կամ, այսպես ասած, դրա տակ գտնվող բուրգը բաղկացած է մեկ էլեմենտից՝ գագաթից, և քանի որ այն մեկ կետից է կառավարվում, ապա մեր հնարավորություններն ընդհանրապես որոշված չեն։ Եվ չպետք է այս փոփոխությունից ենթադրել, թե միանգամից դրական արդյունքի ենք գնալու. ի վերջո, եթե տրված չէ որոշում կայացնելու լիազորություն, ապա ինչպե՞ս կարող են փոփոխություններ լինել»։

Ըստ Բոստանջյանի՝ հարկ չկա սպասելիքների մասին խոսել մի կառավարությունից, որին իրավասություններ վերապահված չեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը