Լրահոս

30.04.2014 10:47


Սևանից հավելյալ ջուր են բաց թողնում, որ վարկ փակեն

Սևանից հավելյալ ջուր են բաց թողնում, որ վարկ փակեն
Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի վերականգնում, գյուղացիների ոռոգման ջրի տրամադրում եւ էլ ինչ հեքիաթներ են ներկայացնում Սեւանա լճից հինգ տարով հավելյալ ջուր բաց թողելը հիմնավորելու համար: Իրական պատճառը 50 մլն դոլար վարկն է, որի 25 մլն դոլարը տվել է Ասիական բանկը, մյուս 25 մլն-ն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD): Այն ուղղված է Սեւան- Հրազդանյան ՀԷԿ-երի, այսպես կոչված, արդիականացմանը: Ներդրումային այդ ծրագրի տեւողությունը հինգ տարի է, ճիշտ այնքան ժամանակ, որքան կառավարությունն ուզում է Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու համար: Յուրաքանչյուր տարի հավելյալ 70 մլն խմ ջուր: Իսկ այդ հինգ տարվա ընթացքում, ինչպես ցույց են տալիս հաշվարկները, հավելյալ բաց թողնաված ջրով արտադարվելու է 50 մլն դոլարի էլեկտրաէներգիա, որով էլ պիտի փակվի այս վարկը: Իսկ թե 50 մլն վարկային միջոցների ճակատագիրն ինչ է լինելու, բոլորիս էլ հայտնի է: Եթե էներգետիկ ոլորտի մասնագետները կարող են ավելացնել կամ հակառակը՝ սխալ հանել, թող պատասխանեն: Մենակ Արմեն Մովսիսյանին դեմ չտաք, որովհետեւ այս գործարքի ակունքներում նորից ինքն է կանգնած:

Իսկ գիտեք` ում են պատականում այդ տեղակայված Սեւան-Հրազդան կասկադի յոթ հէկերը: «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին: Իսկ 50 մլն դոլար վարկը ստացել է նրա դուստր ձեռնարկությունը՝ «ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն:
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն էլ պատկանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը:
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը