Լրահոս

22.08.2009 16:01


Բաքվում վստահ են, որ Աբխազիան և Հարավային Օսիան երբեք չեն դառնա ԱՊՀ անդամ

Ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն, մեկնաբանելով ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի հայտարարությունը, թե Աբխազիան և Հարավային Օսիան կարող են դառնալ ԱՊՀ անդամ այն դեպքում, եթե նրանց կճանաչեն ԱՊՀ բոլոր երկրները, ասել է, որ Ադրբեջանը երբեք սեղանի շուրջ չի նստի Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողականների հետ, և եթե որևէ մեկը ցանկանա ընդգրկել նրանց ԱՊՀ կազմում, ապա Ադրբեջանն այնտեղ անելիք չի ունենա։

-Դա նշանակում է, որ նրանք երբեք չեն դառնա ԱՊՀ անդամ։ Ադրբեջանը, կարծում եմ՝ նաև Ուկրաինան, Ուզբեկստանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, երբեք թույլ չեն տա, որ այդ հանրապետությունները դառնան ԱՊՀ անդամ։ Կարծում եմ՝ Լեբեդևն այդ հայտարարությունն արել է ի հեճուկս Վրաստանի, թե՝ տեսեք, դուք դուրս եք գալիս, իսկ մենք կընդունենք Աբխազիային և Հարավային Օսիային։ Սակայն  կարծում եմ, որ դա ոչ թե ԱՊՀ-ի պաշտոնական դիրքորոշումն է, այլ Լեբեդևի սուբյեկտիվ կարծիքը,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը։

Ըստ «Regnum»-ի:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը