Լրահոս

22.08.2009 14:57


Մադրիդյան սկզբունքների փոխարեն «Երևանյա՞ն սկզբունքներ»

Մադրիդյան սկզբունքների փոխարեն «Երևանյա՞ն սկզբունքներ»

-Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը մշակում է նամակ-դիմում ՀՀ նախագահին, որը մոտ օրերս կներկայացվի հանրությանը։ Նամակ-դիմումով նախագահին առաջարկում ենք սահուն կերպով հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, և քանի որ մերժողականությունը լավ բան չէ, Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնել «Երևանյան սկզբունքները»՝ որպես նոր հայեցակարգային մոտեցում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ,-լրագրողների հետ հանդիման ժամանակ հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։

-Ոմանք, հատկապես ՀՀԿ-ականները, հրապուրված են մեզ համար իբր հաճելի այս կամ այն դրույթներով։ Չի լինում այդպիսի բան, որ մի փաստաթուղթ ունենա լավ ու վատ կողմեր, և ամբողջական ընդունելի լինի,-այսպիսի կարծիք է հայտնել Ա. Սարգսյանն, ու նշել, որ եթե կան վատ կողմեր, կնշանակի, որ այդ ամբողջական փաստաթուղթն ընդունելու իրավունք չունենք։

-Իսկ այն, որ Մադրիդյան սկզբունքներից որևէ մեկն ընդունելի չէ Հայաստանի համար, դրա մասին բազմիցս եմ ասել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը