Լրահոս

22.08.2009 14:41


Վարդան Խաչատրյան. «Ես նման գաղտնի փաստաթղթերի մասին տեղեկություն չունեմ»

Վարդան Խաչատրյան. «Ես նման գաղտնի փաստաթղթերի մասին տեղեկություն չունեմ»

-Ես Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները մեկնաբանող չեմ, լավ կլիներ՝ առաջին նախագահին հարցնեիք, թե ինչ նկատի ունի ինքը,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով օգոստոսի 18-ին Իջևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արած «Ցեղասպանությունը տվին, Ղարաբաղն էլ կտան... Տվել-վերջացրել են արդեն» հայտարարության մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

Նա նշել է, թե մեզ համար անցանկալի, լուրջ հետևանքներով է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման  գործընթացը, բայց «եթե մենք ունենանք կոնսոլիդացված հասարակություն, որն իր ողջ քաղաքական դաշտով և հնարավորություններով կլծվի այդ գործընթացի հայանպաստ լուծումն ապահովելու համար, միայն այդ դեպքում կունենանք մեզ օգտակար լուծում»։

Իսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն պնդման մասին, թե «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նման գաղտնի պրոտոկոլներ  են համաձայնեցվել, որոնք առ այսօր գաղտնի են պահվում և՛ թուրք, և՛ հայ հասարակություններից, և Ղարաբաղի հարցում ևս գոյություն կունենան գաղտնի համաձայնեցված փաստաթղթեր», Վարդան Խաչատրյանն ասել է. «Եթե որևէ մեկը պարզել է՝ որոնք են այդ գաղտնի փաստաթղթերը, թող հրապարակի։ Համենայնդեպս, ես նման գաղտնի փաստաթղթերի մասին տեղեկություն չունեմ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը