Լրահոս

22.08.2009 11:15


ԱՄՆ–ում տարհանվել են երկնաքերի բնակիչները

Ամերիկյան Բոստոն քաղաքի երկրորդ ամենաբարձր  շենքից՝ «Պրուդենշիել Թաուեր» կոչվող երկնաքերից, մարդիկ տարհանվել են։ Այնտեղ վթարվել է ջրային սառեցման խողովակը։ Վթարի հետևանքով  էլեկտրականությունն անջատվել է։ Շենքի բոլոր հարկերում չեն գործել վերելակներն ու օդափոխիչները։

Հազարավոր մարդիկ, ովքեր այդ ժամանակ շենքում են եղել, ստիպված են եղել իջնել ոտքով, որպեսզի հեռանան շենքից։ Նրանք, ովքեր ամենաբարձր՝ 52-րդ հարկում են եղել, տեղափոխվել են հիվանդանոց, որովհետև շնչահեղձ են եղել։ Այժմ շենքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

Ըստ «vesti.ru»-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը