Լրահոս

22.08.2009 10:20


Սայանո–Շուշենյան ՀԷԿ–ի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 64–ի

Վերջին տվյալներով Սայանո-Շուշենյան ՀԷԿ–ի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 64-ի, 11 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին այսօր առավոտյան լրագրողներին հաղորդել է վթարի հետևանքների մեկուսացման օպերատիվ շտաբի ներկայացուցիչը։

Նրա խոսքերով՝ ջուրը դուրս մղող փրկարար խումբն արդեն հասել է 310,55 մ խորության։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխատանքային գործընթացի ընթացքում 310 մ խորությունից ներքև մարդ լինել չի կարող։

Հիշեցնենք, որ Սայանո-Շուշենյան ՀԷԿ–ի վթարը տեղի էր ունեցել օգոստոսի 17-ի առավոտյան։

Ըստ  «РИА Новости»

 

 

Այս խորագրի վերջին նյութերը