Լրահոս

21.08.2009 10:49


Կարզայի շտաբը հայտարարել է, որ Աֆղանստանի ղեկավարի ընտրություններում իրենք հաղթել են

Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կարզայի նախընտրական շտաբը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում իրենք հաղթանակ են տարել։

-Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Կարզայը հավաքել է ձայների մեծամասնությունը,-ասել է նախընտրական շտաբի ղեկավար Դին Մուհամմադը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ընտրությունների նախնական արդյունքների մասին հայտարարելը ընտրական հանձնաժողովի պարտականությունն էր։

-Երկրորդ փուլ չի լինի։ Մենք հավաքել ենք ձայների մեծամասնությունը,-հավելել է նա։

Ըստ «gazeta.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը