Լրահոս

21.08.2009 10:38


Սայանո–Շուշենսկոյե ՀԷԿ–ի վթարից 23 մարդ է զոհվել

Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, վերջին տվյալներով Սայանո-Շուշենսկոյե ՀԷԿ–ի վթարի հետևանքով արդեն 23 մարդ է զոհվել, ևս 52-ը համարվում են անհայտ կորած։ Ուրբաթ օրն առավոտյան փրկարարները հայտնաբերել են 6 զոհվածների։ Վթարի վայրում աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Սայանո-Շուշենսկոյե ՀԷԿ–ը վթարի էր ենթարկվել օգոստոսի 17-ին։ ՀԷԿ–ի աշխատանքները դադարեցվել են։

«ИТАР-ТАСС»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 21-ին Սայանո-Շուշենսկոյե ՀԷԿ կայցելի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Ըստ «lenta.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը