Աշխարհ

05.04.2014 11:29


ԱՄՆ-ը պատրաստվում է մեծացնել սիրիացի ապստամբներին հատկացվող ռազմական օգնության ծավալները

ԱՄՆ-ը պատրաստվում է մեծացնել սիրիացի ապստամբներին հատկացվող  ռազմական օգնության ծավալները

ԱՄՆ իշխանությունները մշակում են ծրագիր՝ մեծացնելու սիրիացի ապստամբներին հատկացվող ռազմական օգնության ծավալները։ Նշվում է, որ ծրագրի մշակումը պայմանավորված է վերջին շրջանում Սիրիայում ապստամբ խմբավորումների ակտիվացմամբ։ «Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան ծրագրի մշակման աշխատանքներն ավարտման փուլում են։ Իրավիճակը Սիրիայում, որտեղ, ՄԱԿ–ի տվյալներով, պատերազմի 3 տարիների ընթացքում զոհվել է 130 հազար մարդ, վերջին շրջանում կտրուկ սրվել է։ Երկրի տարբեր հատվածներում, այդ թվում և հայաբնակ Քեսաբի շրջանում, դաժան մարտեր են ընթանում։

Այս խորագրի վերջին նյութերը