Լրահոս

04.04.2014 12:41


Օլեգ Ռոմանցև. «Սպարտակը» սխալվեց՝ Մովսիսյանին թիմ հրավիրելով»

Օլեգ Ռոմանցև. «Սպարտակը» սխալվեց՝  Մովսիսյանին թիմ հրավիրելով»

Մոսկվայի «Սպարտակի» պատմության ամենատիտղոսակիր մարզիչ Օլեգ Ռոմանցևը հայտարարել է, որ Յուրա Մովսիսյանին ակումբ հրավիրելը ճիշտ որոշում չի եղել։ news.sport-express.ru-ի փոխանցմամբ՝ Ռոմանցևը նշել է, որ թիմի խաղը չի կարող կառուցվել մեկ խաղացողի շուրջ։

«Թիմի կառուցվածքային ձևավորումը հեշտ գործընթաց չէ։ Կարծում եմ՝ «Սպարտակը» սխալվեց՝ Մովսիսյանին թիմ հրավիրելով։ Իսկ այն, որ մեկնարկային խաղում Յուրան երեք գնդակ խփեց, վատագույն ձևով անդրադարձավ նրա վրա»,–ասել է մասնագետը։

Այս խորագրի վերջին նյութերը