Լրահոս

04.04.2014 09:26


Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին

Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին

Ապրիլի 4-ին, ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Իսուզու Ռոդեո» մայնիշի 11TS161 պ/հ ավտոմեքենան (վարորդ 1970թ ծնված Հ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Հ.Ս.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Երևան քաղաքի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել ավտոքարշակին:

Այս խորագրի վերջին նյութերը