Լրահոս

18.08.2009 13:55


Հ. Ալվրցյան. «Վիրահայությունը և Ջավախքի հայությունը հզոր լծակ ու գործոն են Հայաստանի իշխանությունների համար, ինչը նրանք այդպես էլ չկարողացան ճիշտ հասկանալ և օգտագործել»

Հ. Ալվրցյան. «Վիրահայությունը և Ջավախքի հայությունը հզոր լծակ ու գործոն են Հայաստանի իշխանությունների համար, ինչը նրանք այդպես էլ չկարողացան ճիշտ հասկանալ և օգտագործել»

-Վիրահայությունը և Ջավախքի հայությունը հզոր լծակ ու գործոն են Հայաստանի իշխանությունների համար, ինչը նրանք այդպես էլ չկարողացան ճիշտ հասկանալ և օգտագործել,- «Ուրբաթ» ակումբում հայտարարել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանն ՝ ավելացնելով.

-Ցավն այն է, որ այսօր տնտեսական՝ օլիգարխիկ շրջանանկները հայ-վրացական սահմանը, անցակետերը, նավահանգիստները և ճանապարհներն օգտագործում են ընդամենը սեփական տնտեսական շահի համար՝ չհետապնդելով Վրաստանի և Ջավախքի հայության շահը։ Սա նաև շատ լավ հասկանում են վրացական իշխանությունները և ճնշումն ավելի են մեծացրել։ Հայաստանն ունի բազմաթիվ լծակներ, որպեսզի կարողանա վիճակը շտկել։

Հ. Ալվրցյանը համոզված է, որ առանց Հայաստանի ազգային, բարոյական, կրթական, մշակութային, քաղաքական, տնտեսական աջակցության մեր այդ կարևոր պատմական նահանգը մենք երկար ժամանակ պահպանել չենք կարողանում և հետագայում էլ չենք կարող։

-Ահա սա՛ է, որ մեր իշխանությունները չեն ուզում տեսնել։ Հայաստանի իշխանությունների կրավորական, վախվորած, պարտվողական, զիջողական քաղաքականությունն է պատճառը, որ վրացիները կարողանում են թելադրել և՛ տնտեսական, և՛ կոմունիկացիոն, և՛ գնային քաղաքականության ,և՛ մի շարք այլ հարցերում, ինչպիսին Ջավախքի և վիրահայության հարցն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը