Լրահոս

01.04.2014 19:39


Պուշկով. «Ռուսաստանը դիտարկում է ԵԽԽՎ–ից դուրս գալու տարբերակները»

Պուշկով. «Ռուսաստանը դիտարկում է ԵԽԽՎ–ից դուրս գալու տարբերակները»

Ռուսաստանը կլքի ԵԽԽՎ–ն այն դեպքում, եթե գործը հասնի ռուսական պատվիրակությանը վեհաժողովում լիազորություններից զրկելու քվեարկությանը։ Այսօր այս մասին հայտնել է Պետդումայի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը։ Պուշկովի կարծիքով Ռուսաստանն ինքը դուրս կգա ԵԽԽՎ–ից, եթե իրադարձություններն այդպիսի զարգացում ստանան։ Բայց մինչ այդ պատվիրակությունը կհստակեցնի բոլոր դրդապատճառները։

«Այդպիսի սցենար մենք դիտարկում ենք։ ԵԽԽՎ–ի ղեկավարությունը տեղյակ է այդ մասին։ Եվ գնդակը նրանց կողմն է»,–ասել է Պուշկովը։

Փոխանցում է korrespondent.net–ը։

Այս խորագրի վերջին նյութերը