Լրահոս

31.03.2014 19:52


Ավստրալիայի վարչապետը խոստացել է բացահայտել «Boeing 777»-ի անհետացման «առեղծվածը»

Ավստրալիայի վարչապետը խոստացել է բացահայտել «Boeing 777»-ի անհետացման «առեղծվածը»

«Գազետա»–ն, «The South China Morning Post»-ին հղումով, գրում է, որ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը խոստացել է ուղևորների հարազատներին բացահայտել մալազիական «Boeing 777» օդանավի անհետացման «առեղծվածը»։

Վարչապետըհայտնել է, որ Ավստրալիան կշարունակի օդանավի որոնողական աշխատանքները՝ չկրճատելով դրանց ինտենսիվությունն ու ծավալները:

«Սա չափազանց բարդ խնդիր է։ Մենք որոնողական աշխատանքներն իրականացնում ենք Հնդկական օվկիանոսի մեծ հատվածում՝ չունենալով բավարար տեղեկություններ։ Սակայն եթե այդ առեղծվածը հնարավոր է բացահայտել, ապա մենք կանենք դա»։

Նշենք, որ «Boeing 777»-ի որոնողական աշխատանքներով զբաղվում է 5 երկիր:

Այս խորագրի վերջին նյութերը