Լրահոս

30.03.2014 22:11


Ծառն ընկել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա

Ծառն ընկել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա

Մարտի 30-ին, ժամը 12.31-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի թիվ 38 շենքի բակում ծառն ընկել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարներն «Ինֆինիտի» մակնիշի 32ՕՍ711 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Հ. Մ.-Հ.) վրայից մասնատել և հեռացրել են ծառը:
***
Մարտի 30-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցում՝ «Աքաղաղ» խանութի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Պուշկինի փողոցի թիվ 52 շենքի մոտակայքում ծառն ընկել է «ՎԱԶ-2107» մակնիշի 77RP877 պ/հ ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Ա. Ք.):
Փրկարարները սահմանազատել են տարածքը, մասնատելով հեռացրել ծառն ավտոմեքենայից:
***
Մարտի 30-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 26ա շենքի բակում ծառը թեքվել և ընկել է ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարները «Տոյոտա» մակնիշի 03UU903 պ/հ (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենան անվնաս դուրս են բերել և սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը