Լրահոս

25.11.2010 17:42


Ուտելով ընդամենը մեկ ճայ և խմելով ծովի ջուրը՝ դեռահասները 50 օր անցկացրել են Խաղաղ օվկիանոսում և ողջ են մնացել

Ուտելով ընդամենը մեկ ճայ և խմելով ծովի ջուրը՝ դեռահասները 50 օր անցկացրել են Խաղաղ օվկիանոսում և ողջ են մնացել

Ինչպես հաղորդում է «stuff.co.nz» գործակալությունը, ձկնորսները փրկել են երեք դեռահասի, ովքեր 50 օր նավակով մնացել են Խաղաղ օվկիանոսում։

Այդ ամբողջ ընթացքում նրանք ընդամենը 1 ճայ են կերել և խմել են ծովի ջուրը։  Թե ինչպես են որսացել ճային, դեռահասները դեռ չեն պատմել։

14-15 տարեկան տղաները նավակով անհետացել էին հոկտեմբերի 5-ին՝ Ատաֆու կորալյան կղզու մոտակայքում, որը Նոր Զելանդիայի տիրապետության տակ գտնվող Տոկելաուի մասն է կազմում։ Այդ երկրի ռազմաօդային ուժերի կողմից որոնողական աշխատանքերն արդյունք չէին տվել և դադարեցվել էին։

Ինչպես պարզվել է հետո, ալիքը երեխաներով նավակը կորալյան կզուց 1300 կմ հեռացրել է։

Օքլենդ ուղևորվող ձկնորսները նրանց նկատել են Վալիս կղզուց քիչ հեռու։ Ծովայինները լողացել են դեպի նավակն ու տղաներին բարձրացրել տախտակամած։  Ձկնորսների խոսքերով՝ դեռահասները նիհար են եղել, բայց առողջ տեսք են ունեցել։

Տղաներին հասցրել են Ֆիջիի մայրաքաղաք Սուվու, իսկ այնտեղից նրանք նավով պետք է հասնեն Տոկելաու։

Քանի դեռ տղաները համարվում էին անհետ կորած, կորալյան կղզու 500 բնակիչներ պատրաստվում  էին նրանց թաղման արարողությանը։

Այս խորագրի վերջին նյութերը