Լրահոս

28.03.2014 16:12


«Հասարակությունից ինչո՞ւ եք պահանջում, որպեսզի հավատա ձեզ»

«Հասարակությունից ինչո՞ւ եք պահանջում, որպեսզի հավատա ձեզ»

Լսում եմ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի ելույթը և մտածում՝ մարդ կարո՞ղ է ՍԴ-ում այսքան թույլ փաստարկներ բերել: ՀՀԿ պատգամավորն ասում է՝ տարիներ հետո ծնելիությունն է նվազելու, 2 թոշակառուին 1 աշխատող է բաժին ընկնելու, պետությունը չի կարողանալու պահել իր թոշակառուներին: Ասես՝ Հակոբ Հակոբյանն ընդդիմության ներկայացուցիչ է, և թերահավատորեն է նայում այսօրվա իշխանության բարեփոխումներին: Մեկը լիներ՝ հարցներ, եթե, դուք լինելով իշխանության ներկայացուցիչ, այսպիսի ապագա եք կանխատեսում ՀՀ քաղաքացիներին, բա էլ հասարակությունից ինչո՞ւ եք պահանջում, որպեսզի հավատա ձեզ ու ձեր վարած սոցիալական քաղաքականությանը:

Մարտիկ Իսախանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը