Լրահոս

15.08.2009 11:19


ԱՄՆ–ն 70 ծովային հետևակային կուղարկի Վրաստան

Ինչպես տեղեկացնում են  ԱՄՆ-ի Զինված ուժերի մամուլի ծառայությունից, վրացական գումարտակի՝ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերում ծառայության նախապատրաստման համար Վրաստան ուղարկվող ամերիկյան ծովային հետևակայինների քանակը փոքր խմբից կհասնի մինչև 60-70 մարդու։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ  Ֆիլիպ Կրոուլին հայտնել էր, որ ԱՄՆ-ը ռազմական խորհրդականներ է ուղարկում Վրաստան։

«Որոշում է ընդունվել վրացական 750 հոգանոց գումարտակի պատրաստման համար ռազմական խորհրդականների խումբ ուղարկել Վրաստան»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ «РИА Новости»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը