Լրահոս

22.03.2014 10:38


Պայթյունների շարք Թայլանդում

Պայթյունների շարք Թայլանդում

Գիշերը Թայլանդի տարբեր նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բանգկոկում, պայթյուններ են որոտացել։ Վիրավորվել է չորս մարդ։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ երեկ Թայլանդի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել փետրվարի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ցուցարարների առաջնորդ Սութեփ Թաուգսուբանը իր համախոհներին հայտնել է, որ առաջիկա օրերին կհայտնի բողոքի զանգվածային նոր գործողություններ սկսելու մասին։ Ընդդիմադիրները պահանջում են նոր քվեարկությունից առաջ քաղաքական բարեփոխումներ անցկացնել:

Այս խորագրի վերջին նյութերը