Լրահոս

22.03.2014 09:08


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 21-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցի մոտակայքում մոտ 1.5 հա խոտածածկ տարածքում այրվել են եղևնիներ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում` թիվ 101 ենթակայանի մոտակայքում՝ մոտ 4500 քմ, Արմավիրի մարզի Վանանդ գյուղում` «Նոյան» հյութերի գործարանի մոտակայքում, այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք և մեղվի 14 փեթակ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը