Լրահոս

14.08.2009 17:14


Վարդան Մալխասյան. «Անարդարությունը զգացել եմ և՛ կոմունիստների, և՛ Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության օրոք, և՛ հիմա»

Վարդան Մալխասյան. «Անարդարությունը զգացել եմ և՛ կոմունիստների, և՛ Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության օրոք, և՛ հիմա»

-Անարդարությունը զգացել եմ և՛ կոմունիստների, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, և՛ հիմա՝ ավելի խորացած։ Դուք կարծում եք, որ իշխանությունը փոխվի, այլևս չի՞ լինելու։ Էլի լինելու է,- ՀԺԿ գրասենյակում կազմակերպված «Արդարություն և ռազմական անվտանգություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը՝ անարդարության դրսևորումներից մեկն էլ համարելով այն, որ Արցախի գրավյալ հողերն ազատագրել են, բայց ինչպես Հայաստանից, այնտեղից ևս մարդիկ արտագաղթում են։

-Մարդիկ զգալով, որ այս հայրենիքն օտար է իրենց համար և իշխում են օտարներ, որոնք մազաչափ անգամ կապ չունեն իրենց տեսակի բարձր հատկանիշների, հավատքի և մշակույթի հետ, ովքեր եկել են ներսից, բռնազավթել են երկիրը և արդարադատության անվան տակ անարդարություն հաստատել, արտագաղթեցին ոչ միայն ազատագրված տարածքներից, այլ նաև բուն Հայաստանից,- ասել է Վ. Մալխասյանը՝ ավելացնելով.

-Մեր երկրի բնակչության մոտ կեսն այսօր դեգերում է աշխարհի տարբեր երկրներում։ Միլիոն ու կեսից մոտ 100 հազ ՀՀ քաղաքացիներ այսօր Ստամբուլում գերադասում են իրենց գոյությունը պահպանել ամենաստորացուցիչ, ամենաքստմնելի ձևերով ու միջոցներով։

Վ. Մալխասյանի համոզմամբ՝ այս ամենը Հայաստանում արդարության բացակայությունից է, ինչը հանգեցրել է երկիր-հասարակություն օտարմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը