Լրահոս

19.03.2014 10:21


Խոշոր վթար Երևանի Գյուրջյան փողոցում

Խոշոր վթար Երևանի Գյուրջյան փողոցում

Մարտի 18-ին, ժամը 02.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության բնակելի շենքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 08UO797 պ/հ (վարորդ՝ Ս. Գ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 33SV365 պ/հ (վարորդ՝ Վ. Մ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Տ. Ե.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը