Լրահոս

14.03.2014 12:39


Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Մարտի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի Մալաթիայի փողոցի թիվ 86 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1927 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 21.30-ին, ոստիկանություն է ներկայացել 1984 թ. ծնված Ոսկան Ո.-ն և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

***
Մարտի 13-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Չարենցի փողոցի թիվ 113 շենքի պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 06.30-ին, բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 09.30-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հովսեփյան փողոցում գտնվող շինկազմակերպության տարածքում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 06.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 82 շենքի մոտ բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի, ինչի հետևանքով երկու վարորդները և առաջին ավտոմեքենայի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 13-ին, ժամը 15.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և երկրորդ ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը