Լրահոս

14.03.2014 10:42


«Երևի պիտի սպասենք՝ մի ծաղկեպսակ էլ վրաներս դնեն, պրծնեն»

«Երևի պիտի սպասենք՝ մի ծաղկեպսակ էլ վրաներս դնեն, պրծնեն»

Ասում են` գազանանոցի փիղն է անգամ իր համար ուրիշ երկրում լավ պայմաններ գտել ` վիրահատել, պահել… Իսկ մերոնք դեռ միլիոններ են տալիս փաստաթղթերի թարգմանությունների համար, բիոզուգարանների, հուշանվերների, ծաղկեփնջերի ու ծաղկեպսակների համար, տարատեսակ համերգների ու միջոցառումների համար. ասել է թե` ամեն ինչի վրա ծախսում են, բացի ժողովրդից: Երևի պիտի սպասենք՝ մի հրաժեշտի համերգ էլ մեզ համար անեն ու մի ծաղկեպսակ էլ վրաներս դնեն, պրծնեն:

Հ. Գ. 1. Չհամոզե՛ք, որ այդ ծախսերը ժողովրդի համար են արվում. սոված ժողովրդին չեն հետաքրքրում ո՛չ քաղքենի փափկասունների համար կազմակերպվող տեսակ-տեսակ համերգները, ոչ էլ թանկարժեք զուգարանները:

Հ. Գ. 2. Երևի պիտի գոհ լինենք, որ փղի վիրահատության փողն էլ Կառավարությունը մեր հաշվին չի տալիս, հա հա հա, դե, նման բարեգթության ականատես եղել ենք մի անգամ : Դա էլ քիչ է` հետո երիտասարդ փիղ են բերելու, որ պարտադիր կուտակայինի տակ գցեն` քանակ ապահովեն:

Զար Դիլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը