Լրահոս

12.08.2009 14:04


Քաղաքագետ. Բրայզային փոխարինողը նպաստել է Կոսովոյում սերբերի ցեղասպանությանը

Քաղաքագետ. Բրայզային փոխարինողը նպաստել է Կոսովոյում սերբերի ցեղասպանությանը

Նախօրեին Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնում իրեն կփոխարինի Թինա Քեյդենաուն։ Նա վերջին երկու տարիներին աշխատել է Կոսովոյում։

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ ավելի սադրիչ» գործիչով է փոխարինում Մ. Բրայզային, ով Կոսովոյում իրականացրած աշխատանքների համար պարգևներ է ստացել.

-Նա նպաստել է հակամարտող կողմերից մեկի ցեղասպանությանը։ Կոսովոյում տեղի ունեցածը ցեղասպանություն է՝ սերբերի ցեղասպանությունը։ Հիմա մեզ կպարտադրեն մի գործչի, որը շատ ավելի ունակություններ ունի ցեղասպանության ենթարկել այն ազգին, որն իրեն դուր չի գալիս։ Իսկ ո՞վ ունի երաշխիքներ, որ ամերիկացիներին դուր եկած ազգն ադրբեջանցիները չեն լինի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը