Լրահոս

12.08.2009 11:11


Պակիստանի նախկին նախագահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Հետաքննությունը պետք է պարզի՝ որքանո՞վ է իրավաչափ եղել 2007թ. քաղաքական ճգնաժամի ժամանակ 60 դատավորներին տնային կալանքի ենթարկելու մասին նրա հրամանը։

Երկու տարի առաջ Պակիստանում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել։ Արդյունքների պաշտոնական տվյալների հայտարարումը հետաձգվում էր, իսկ ընդդիմությունը պահանջում էր հանել նախագահ Փերվեզ Մուշարաֆի թեկնածությունը։ Այդ ժամանակ նա երկրում արտակարգ դրություն մտցրեց ու ցրեց դատավորներին։

Երբ արդեն Փ. Մուշարաֆը պաշտոնանկ եղավ, Պակիստանի Բարձրագույն դատարանը հաստատեց, որ արտակարգ դրությունն անօրինական էր մտցվել, ու երկրի ղեկավարն իրավունք չուներ ցրել տրիբունալը։ Չեղյալ են համարվել նաև Սահմանադրության այն փոփոխությունները, որոնք մտցրել էր Մուշարաֆը։

Ըստ «Вести»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը